31 հուլիսի 2012 - 14:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյային, ապա վերջինս հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

«Գագիկ Ծառուկյանն ավելի ընկալելի է ընդդիմադիր զանգվածի համար, քան Քոչարյանը: Այլ հարց է, թե կկարողանա արդյոք Քոչարյանը հավաքել իշխանամետ զանգվածի ձայները»,-ասել է նա:

Ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ հավաքած քվեները խորհրդարանական ընտրություններում 60 տոկոսով կազմված են հօգուտ իշխանության տված ձայներից, և միայն 40 տոկոսով՝ ընդդիմադիրների ձայներից: Ըստ նրա, ԲՀԿ-ն կկորցնի «իշխանական» ձայները և հազիվ թե կարողանա ստանալ ընդդիմադիր դաշտի ձայները, որտեղ հիմնական խաղացողներն են ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:

Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով ընդդիմության հավակնությունները, նրանք հազիվ թե կարողսնան միավորվել ու միասնական թեկնածու ընտրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ