1 օգոստոսի 2012 - 12:24 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը

Հայաստանի սփյուռքի նախարարությունը հուլիսի 26-ին նամակ էր հղել էկոնոմիկայի նախարարություն ազգային ավիափոխադրող «Արմավիայի» այն հայտարարության առնչությամբ, որ վերջինս պատրաստ է լրացուցիչ չվերթեր իրականացնել Սիրիայի ուղղությամբ միայն, եթե կառավարությունը յուրաքանչյուր տոմսի համար 100 հազար դրամ հատկացնի:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարությունը պատրաստ է աջակցել դեպի Սիրիա լրացուցիչ չվերթերի իրականացմանը: Էկոնոմիկայի նախարարությունում գտնում են, որ այդ խնդրի լուծման համար հարկավոր է ներգրավել նաև այլ կառույցներ, մասնավորապես ֆինանսների նախարարությանը, Քաղավիացիայի գլխավոր վարչությանը և շահագրգիր այլ կողմերի:

Ավելին, էկոնոմիկայի նախարարությունում հավելել են, որ վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը: