Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ օգոստոսի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ճանապարհաշինարարական խորհրդի անդամների հետ:
Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են Հյուսիս-հարավ ճանապարահատվածի` դեպի հարավ գնացող ուղղությանը` դժվարանցանելի տեղամասերի շրջանցում, ճանապարհի կարգի ընտրություն, հետագա շինարարություն, եւ այլն:
Այս առնչությամբ Գագիկ Բեգլարյանը առաջնային է համարել ճանապարհների որակի եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ կարեւորել առանցքային մեծ բեռնվածք ունեցող ավտոմոբիլների կողմից ճանապարհներին հասցվող վնասների փոխհատուցման օրենսդրական կարգավորումը:
«Մենք մեծ վնաս ենք հասցնում մեր տնտեսությանը, եթե ամեն տարի նույն ճանապարհի վրա գումարներ ենք ծախսում»,- ընդգծել է նա: