Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը ձախողվեց:
Հրման ժամանակ նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 140 կգ-ոց ծանրաձողը, այնուհետև կատարեց 2 կգ-ոց քայլ, որպեսզի կարողանա պայքարել մեդալի համար, սակայն այն նույնպես օգտագործել չկարողացավ: Հայ մարզուհին 0 ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից:
Պոկում վարժությունը Դալուզյանը ավարտել էր 6-րդ տեղում` բարձրացնելով 111 կգ:
Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը 261 կգ նվաճեց Սիմ Ռիմ Յոնգը (ԿԺԴՀ), Դանիելա Կոկոսը (Ռումինիա) 256 կգ արժանացավ արծաթե, իսկ Մարիա Շկերմանկովան (Բելառուս) նույնքան քաշով` բրոնզե մեդալի:
Մինչ այդ Օլիմպիադայում անհաջող էր ելույթ ունեցել նաև 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, նա ևս հրումում 0 էր ստացել: