3 օգոստոսի 2012 - 11:05 AMT
Իրանը Հայաստանի հետ պայմանավորվել է Ուրմիա լճի համատեղ վերականգնման մասին

Իրանը և Հայաստանը համատեղ նիստի ընթացքում համաձայնվել են համագործակցել Ուրմիա լճի վերականգնման հարցում, որը գտնվում է ցամաքեցման եզրին: Այդ մասին հայտարարել է Իրանի Շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն, հաղորդում է Iranianuk գործակալությունը:

Մոհամմադիզադեի խոսքով, իրանական կողմը պայմանավորվել է հայկական կողմի հետ Հայաստանից Իրան ջուր արտամղելու մասին: Նա նշել է, որ շոգ եղանակի պատճառով Ուրմիա լիճը գտնվում է ցամաքեցման եզրին: Նա հավելել է, որ Իրանը մռադիր է պայմանավորվել այլ երկրների հետ լճի համար ջրի լրացուցիչ ծավալի մատակարարման մասին:

Ավելի վաղ Իրանը հաղորդել է, որ մշակվել է նոր նախագիծ, որի համաձայն օգտագործվելու է Արաքս սահմանամերձ գետի ջուրը, որը գտնվում է իրանաադրբեջանական սահմանին: Դրանից հետ Ադրբեջանի իշխանությունները քննադատել են այդ նախագիծը:

Ուրմիա լիճը չորացել է 65 տոկոսով: Իրանի Շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով կազմակերպության քարտուղար Մուհամմեդ Ֆազելն ասել է, որ իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: