Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է կիսվել Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձով: 2014-ին Սոչին ընդունելու է ձմեռային Օլիմպիական խաղերը:
«Քեմերոնն ինձ ասել է, որ բրիտանական կողմը պատրաստ է մեզ հանձնել Օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման իր ողջ փորձը, որպեսզի մենք ուսումնասիրենք այն»,- ասել է Պուտինը լրագրողներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից մեկնելուց առաջ:
Պուտինը կարճատև այցով գտնվել է Լոնդոնում, որտեղ հասցրել է բանակցություններ վարել բրիտանացի վարչապետի հետ, ինչպես նաև ներկա գտնվել ձյուդոյի եզրափակիչ մարտերին: Այդ մրցության ժամանակ ռուսաստանցի ձյուդոիստ Տագիր Հայբուլաևը հաղթանակ է տարել կիսաեզրափակչում և ոսկե մեդալ նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում: Դա Օլիմպիադայում ռուս ձյուդոիստների երրորդ ոսկե մեդալն է: Նրանցից բացի ռուս մարզիկներից ոչ ոք առայժմ ոսկի չի նվաճել: