Անվանի ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները մտադիր է բարեկարգել Լոնդոնում Օլիմպիական զբոսայգու հարավային մասը, որտեղ նա պլանավորում է ստեղծել «ակտիվ տարածություններ», այդ թվում նաև տեղեր պիկնիկների համար:
22,3 հա տարածքով զբոսայգու նոր դիզայնի գլխավոր տարրը կդառնա 12 մետր լայնությամբ ծառուղին, որի կողքին գտնվելու են բարձր խոտով բաժանված հարթակները:
Նա հավելել է, որ այդ «ակտիվ տարածություններում» գտնվելու են տարբեր ատրակցիոններ, լեռնագնացությամբ զբաղվելու համար պատ և հարթակ, ինչպես նաև այստեղ նախատեսվելու են տեղեր պիկնիկների, համերգների և տարբեր միջոցառումների համար:
Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել 2014-ի գարնանը, զբոսայգում ավելանալու է կանաչ տարածությունների քանակը, որոնցով զբաղվելու է հատուկ հրավիրված հոլանդացի դիզայներ Պիտ Ուդոլֆը: