3 օգոստոսի 2012 - 13:50 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր է միայն արտաքին ազդեցության դեպքում

Առանց արտաքին ազդեցության ուժերի սիրիական իշխանությունների ու ապստամբների ձևավորված բալանսի վրա հակամարտությունը Սիրիայում չի կարգավորվի, գտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, կամ ապստամբները կհաղթեն Բաշար Ասադին օտարերկրյա արտաքին միջամտության օգնությամբ, կամ իշխանություններին կհաջողվի հաղթել ապստամբներին, երբ դադարի արտաքին ուժերի աջակցությունը: Սաֆրաստյանը վստահ է, որ ինքնուրույն հակամարտության կողմերը չեն կարողանա հաղթանակի հասնել:

Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ փորձագետի, հակամարտությունն արդեն նոր փուլ է մտել, որտեղ գործնականում չկա խաղաղ կարգավորման հնարավորություն և այն կարող է հանգուցալուծվել միայն կողմերից մեկի հաղթանակով: «Փոխզիջումային կարգավորման հնարավորություն, ցավոք, արդեն գրեթե չկա»,-ասել է Սաֆրաստյանը: Փորձագետը կարևորեց նաև ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի հայտարարությունը պաշտոնից հեռանալու մասին և ԱՄՆ նախագահ Օբամայի ԱՄՆ հետախուզական ծառայություններին ամեն կերպ սիրիացի ապստամբներին սատարելու հրամանը: «Այդպիսով Աննանը ցույց տվեց, որ հետագա խաղաղապահ գործունեությունը սիրիական ճգնաժամում հեռանկար չունի, առնվազն ինքը նման հեռանկար չի տեսնում»,-ասել է նա: