Օլիմպիական խաղերն ավանդաբար գրավում են աշխարհի ուշադրությունը և ոչ մի մանրուք աննկատ չի մնում: Այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Դրանք բավականին շատ էին, ընդ որում ինչպես ուրախ, այնպես էլ ոչ այնքան:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմտնեն նաև զավեշտակի դեպքերով ու սկանդալներով: Ընդ որում, դա սկսվեց դեռ մինչ խաղերի մեկնարկը:
Պարզվեց, որ բրիտանացի կազմակերպիչները խնդիրներ ունեն աշխարհագրության ու քաղաքական նրբությունների հետ: Նրանք ստիպված եղան բազմաթիվ անգամ ներողություն խնդրել ու շտկել սխալները: Թայվանի կարմիր-կապույտ դրոշի փոխարեն ծածանվում էր այդ երկրի ԱՕԿ-ի դրոշը, իսկ իսրայելցի ըմբիշների հանդերձարանի վրա՝ Պաղեստինի դրոշը:
Որոշ ուկրաինացի մարզիկների կեսագրություններում Ուկրաինան նշվել էր որպես ՌԴ շրջան: Սակայն ամենից շատ սխալներ բաժին են ընկնում Կորեայի թերակղզուն: Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի հավաքականին ներկայացնելիս, նրանց լուսանկարենրի դիմաց Հարավային Կորեայի դրոշն էր:
Ուկրաինացի մարզիկներն արդեն հասցրել էին միմյանց շնորհավորել, երբ իմացան, որ ճապոնացիների բողոքը բավարարված է և իրենք այժմ միայն չորրորդն են, հայտնում է vesti.ru-ն:
Ամենամեծ զավեշտը Ուեմբլի մարզադաշտի բանալիների կորուստն էր: Հանրաճանաչ Սքոթլանդ Յարդն այդպես էլ չկարողացավ գտնել դրանք: