4 օգոստոսի 2012 - 17:16 AMT
Սուդանը հաստատել է Հարավայն Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը

Սուդանի հանրապետության պաշտոնական անձինք հաստատել են Հարավային Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը նավթի փոխադրման համար վճարումների չափսի մասին, որն ավելի վաղ հակամարտության պատճառ է դարձել երկու կողմերի միջև:

Ավելի վաղ երկու երկրների միջև բանակցություններում Աֆրիկյան միության միջնորդ, ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են նավթի վերաբերյալ բոլոր ֆինանսական հարցերի շուրջ:

«Մենք վերջնական համաձայնության ենք հանգել Հարավային Սուդանի հետ նավթի փոխադրման հարցում և հույս ունենք մնացած հարցերը լուծել հետագա բանակցություններում»,- հայտարարել է Սուդանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ավադ Աբդուլ Ֆաթան:

Բանակցությունների սուդանցի մասնակից Մուտրիֆ Սիդդիկը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «խելամիտ» փոխզիջում, քանի որ երկու կողմերն էլ ստիպված են եղել գնալ զիջումների: