Օգոստոսի 6-ին Օլիմպիական խաղերում ելույթ է ունենալու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը:
Որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային ըմբիշի մրցակիցն է լինելու 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հասան Բարոևը (Ռուսաստան): Ժամանակին երկու ըմբիշներն էլ հանդես են եկել Ռուսաստանի հավաքականում:
Իսկ այսօր 74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը մտել է եզրափակիչ և կպայքարի Օլիմպիական չեմպիոնի կոչման համար:
Օգոստոսի 7-ին մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 կգ):