6 օգոստոսի 2012 - 12:09 AMT
Օլիմպիական խաղեր. Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը

Հայաստանի Օլիմպիական հավաքականը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով լոնդոնյան խաղերում զբաղեցնում է 43-րդ տեղը: Հայաստանի ակտիվում կա երկու մեդալ:

Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75) դարձել էր բրոնզե մեդալակիր:

205 երկրներից ամենաշատ մեդալները նվաճել են Չինաստանի պատվիրակները, նրանց ակտիվում 61 մեդալ է, որից 30-ը` ոսկե: Երկրորդ տեղում է ԱՄՆ` 60 մեդալով, լավագույն եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան` 37 մեդալով:

Այսօր` օգոստոսի 6-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ կունենա հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեևը (120 կգ): Նա որակավորման փուլում կհանդիպի Հասան Բարոևին (Ռուսաստան):