6 օգոստոսի 2012 - 20:41 AMT
Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից

Օգոստոսի 7-ին Լոնդոնում կկայանա Օլիմպիական խաղերի հունհռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները: Այս երկու քաշային կարգերում էլ Հայաստանը ունի ներկայացուցիչներ:

66 կգ քաշում հանդես կգա Հովհաննես Վարդերեսյանը: Նա իր ելույթը կսկսի որակավորման փուլից, և մրցակիցը կլինի Կիմ Հուեոնվուն (Կորեա):

Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից: Այստեղ նա կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ:

Հայաստանի հունահռոմեական ըմբիշներից Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ Հայաստանի Օլիմպիական հավաքականից մեդալ է նվաճել նաև ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր: