8 օգոստոսի 2012 - 17:35 AMT
Imagine Entertainment-ը ֆիլմ կնկարահանի ֆուտբոլի լեգենդ Պելեի մասին

Imagine Entertainment կինոընկերությունը հայտարարել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մասին կենսագրական ֆիլմի վրա աշխատանքներ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, ֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, որի եզրափակիչը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում:

Նախագծի նախաձեռնողն է «Նյու Յորք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Փոլ Քեմսլին, ում պատկանում է Պելեի կյանքի պատմության իրավունքը: Սցենարի վրա աշխատում են Ջեֆ Ցիմբալիստը և Մայքլ Ցիմբալիստը, որոնք էլ կդառնան ֆիլմի ռեժիսորները: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի Բրազիլիայում:

Ֆիլմը կնիրվի աշխարհահռչակ մարզիկի մանկությանը և վաղ պատանեկությանը. դա կլինի հասունացման պատմություն: