9 օգոստոսի 2012 - 11:27 AMT
Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը» հրդեհ է բռնկվել

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, երեկ հրդեհ է բռնկվել Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը», որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Մարզիկների կողմից բաց հարթակում խորոված պատրաստելու ընթացքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Հրշեջները տարհանել են շուրջ 700 հոգու և չեզոքացրել կրակը:

Միջադեպը տեղի է ունեցել նորզելանդական պատվիրակության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որտեղ հավաքվել են մի քանի հարյուր հոգի: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը, հրդեհն առաջացել է գազի բալոնների պայթյունի հետևանքով, որոնք օգտագործվել են խորովածի պատրաստման ժամանակ: Ըստ ունեցած տեղեկատվության, տուժածներ չկան:

Միջադեպից հետո շենքը փակել են, բայց բացառված չէ, որ այն կբացվի 2012-ի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: