Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Դանկոն բարձր է գնահատել բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանի ելույթը, ով քառորդ եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհատ Պեհլիվանին:
«Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց որպես թիմի ավագ և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին: Եթե նա շարունակի այդպես բռնցքամարտել, ապա կկարողանա հաղթել չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյին մեջբերում է «Ռ-Սպորտ» գործակալությունը:
Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում Հայրապետյանը կմրցի Կաեո Պոգրայունի (Թայլանդ) հետ: