9 օգոստոսի 2012 - 11:49 AMT
Անդրեյ Դանկո. Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Դանկոն բարձր է գնահատել բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանի ելույթը, ով քառորդ եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհատ Պեհլիվանին:

«Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց որպես թիմի ավագ և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին: Եթե նա շարունակի այդպես բռնցքամարտել, ապա կկարողանա հաղթել չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյին մեջբերում է «Ռ-Սպորտ» գործակալությունը:

Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում Հայրապետյանը կմրցի Կաեո Պոգրայունի (Թայլանդ) հետ: