9 օգոստոսի 2012 - 15:04 AMT
Հայաստանի մտնելը Եվրասիական միություն պատմական անհրաժեշտություն է, համոզված է Դավիթ Հակոբյանը

Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ողջունում է Հայաստանի հնարավոր անդամակցությունըԵվրասիական միությանը, որը պլանավորում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Իրականում Ռուսաստանի հետ տեղի է ունենում ոչ միայն ռազմական ինտեգրացում, այլ, որ ավելի կարևոր է, ռազմաքաղաքական ինտեգրացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Միաժամանակ Հակոբյանը նշել է, որ այս միությունը ձևավորվում է կամավորական հիմունքով, ի տարբերություն եվրաինտեգրացման, որին Հայաստանին հարկադրում են: «Մենք Ռուսաստանի մոտ ենք գնում ոչ որպես ստրուկներ»,- նշել է նա:

Հակոբյանի խոսքով, այսօր անհրաժեշտություն է ի դեմս Եվրասիական միության նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը: «Պանամերիկյան գերիշխանությունը վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության համար»,- ասել է նա:

«Ռուսական երկգլուխ արծիվը, որը նայում է արևելք և արևմուտք, թևեր չունի առանց հանրապետությունների: Հանրապետություններն առանց Ռուսաստանի առանց արծվի գլխի են»,- հավելել է հայ մարքսիստների առաջնորդը: