9 օգոստոսի 2012 - 20:52 AMT
Ուկրաինայի հայերի միության նախագահը մեծ նշանակություն է տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ուկրաինա կատարելիք այցին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II այցը Ուկրաինա, շատ կարևոր է հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրացման տեսնակյունից, Analitika.at.ua-ին հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը` մեկնաբանելով Կաթողիկոսի այցը Չերնովցի քաղաք:

«Ուկրաինայի հայերի միությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական պատմա-մշակութային ժառանգության օբյեկտների վերածնմանն ու պահպանմանը: Մենք իրավունք չունենք կորցնելու մեր նախնիների թողած պատմական ժառանգությունը»,-ասել է նա:

Օգոստոսի 11-ին Ուկրաինա կժամանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II: Այցի ընթացքում ծրագրվում է հանդիպել ուկրաինական իշխանության և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: