
Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Չարենցի 8/1 տան մոտ բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Առաջին 2 դեպքում օձ չի հայտնաբերվել, իսկ Գաջեգործների 2-րդ փողոցից հայտնաբերված օձը տեղափոխվել է անվտանգ տարածք: