11 օգոստոսի 2012 - 10:33 AMT
«Ջերմուկը հանք չի դառնա քաղաքացիական նախաձեռնություն». Վարչապետի հանձնարարականը չի կատարվել

Այս տարվա հունիսի 14-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն դիմում է ուղարեկել վարչապետ Տիգրան Սարգսյանին և խնդրել տրամադրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ տրված բոլոր լիցենզիաների, թույլտվությունների և որոշումների պատճենները:

Հունիսի 26-ին հասարակական կազմակերպության անդամներին վարչապետի ընդունարանից բանավոր տեղեկացրել են , որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ից PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են,որ մինչ օրս իրենց պահանջած տեղեկատվության վերբերյալ որևէ պատասխան չի տրամադրվել: «Ջերմուկը հանք չի դառնա քաղաքացիական նախաձեռնությունը »և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն կրկին դիմում են վարչապետին. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրին և պահանջում, որ համապատասխան պատկան մարմինները տրմադրեն ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև խնդրում ենք տեղեկացնել, թե ինչ պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյանները, ովքեր չեն իրականացրել Ձեր որոշումները և չեն կատարել իրենց հանրային գործառույթը»: