11 օգոստոսի 2012 - 16:47 AMT
Երկրաշարժ Երևանից 151 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում

Երևանի ժամանակով 16:15 ցնցումներ են գրանցվել Երևանից 151կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում, Վան քաղաքից 60 կմ հյուսիս։

Ինչպես հաղորդում է Եվրամիջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2.5 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 6 կիլոմետր բարձրության վրա։ Իսկ 16:35-ին Թուրքիայում թույլ երկարշարժին հաջորդել է ուժեղ ցնցում Իրանի հյուսիսային հատվածում՝ Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք։ Եվրամիջերկրածովյան սեյսմիկ անվտանգության ծառայության տվյալներով ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 67 կիլոմետր խորության վրա։