13 օգոստոսի 2012 - 14:05 AMT
Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել

Շաբաթ օրը Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել են Իրանում Հայաստանի դեսպանատնից: Թավրիզի Ազգային առաջնորդարանի տվյալներով՝ հայ ընտանիքները նյութական վնասներ էլ չեն կրել: Դեսպանատան տեղեկություններով՝ մի քանի հայկական եկեղեցիներում միայն վնասվել է ներսի հարդարանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Ահար քաղաքը: Երկրաշարժին հետևել է 4,2 բալ ուժգնությամբ 116 հետցնցում: Երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել:

Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում: