13 օգոստոսի 2012 - 16:21 AMT
Գերմանիայի համբերության բաժակը լցվել է և նա մտադիր չէ Հունաստանին «վերջին շանս» տալ իր պարտավորությունները կատարելու համար

Գերմանիայի համբերության բաժակը լցվել է և նա, առանց տատանվելու, կարգելափակի Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացումը, եթե պարզվի, որ Աթենքը չի կատարում իր վրա ավելի վաղ վերցրած պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այդ մասին գերմանական ԶԼՄ-ներին հայտարարել է բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության ղեկավարի տեղակալ Միխայել Ֆուկսը:

«Մենք վաղուց հասել ենք կետի, երբ հույները պետք է ցույց տան, որ նրանք ընդունակ են անցում կատարել բյուջետային տնտեսության»,- հայտարարել է Ֆուկսը: