13 օգոստոսի 2012 - 16:28 AMT
Բելառուս Նադեժդա Օստապչուկը դոպինգի պատճառով զրկվել է օլիմպիական ոսկե մեդալից գնդի հրում մրցաձևում

Բելառուս մարզուհի Նադեժդա Օստապչուկը, ով հաղթել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում գնդի հրում մրցաձևում, որակազրկվել է դոպինգի համար: Այդ մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դոպինգ-փորձարկման ժամանակ բելառուս մարզուհու մոտ նկատվել է արգելված մեթենոլոն դեղամիջոցը: Բելառուսի Ազգային կոմիտին ստիպված կլինի վերադարձնել ՄՕԿ-ին Օստապչուկի ոսկե մեդալը:

Այդ որոշման արդյունքում գնդի հրում մրցաձևում ավտոմատ կերպով օլիմպիական չեմպիոն է դառնում Վալերի Ադամսը Նոր Զելանդիայից, ռուս Եվգենիա Կոլոդկոն ձեռք է ներում արծաթ, իսկ չինացի Գուն Լիցզյաոն` բրոնզ: