14 օգոստոսի 2012 - 14:17 AMT
Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է, ասում են սիրիահայերը

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` փոխանցելով Հալեպում բնակվող սիրիահայի խոսքերը:

Ինչպես Ադամյանին պատմել է ֆեյսբության էջին դիմած սիրիահայերից մեկը` իրավիճակը առավել հանգիստ է և կառավարական զորքերն արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին:

«Ասում է` Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: Հայկական և, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են», - ասաց Ահանիտ Ադամյանը:

Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց երեկվանից արդեն աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է:

«Մոտ մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիան անջատվում էր` օրը մինչև 4-5 ժամ. վերջին օրերին քաղաքում հոսանք լինում էր առավելագույնը երկու ժամ: Ասում է, որ երեկ գիշերվանից ինչ էլեկտրամատակարարումը վերականգնվել է քաղաքում բջջային հեռախոսակապն ու ինտերնետը չեն գործում», - հավելեց Ադամյանը:

Չնայած ընդհանուր իրավիճակի խաղաղությանը` երկու օր առաջ Հալեպի Ջդայդե թաղամասում պայթաց կամարը վնասել էր Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքը: Կամարի բեկորներից կոտրվել էին շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել էր միայն նյութական վնաս: