15 օգոստոսի 2012 - 13:22 AMT
Աշխեն Թովմասյան. Սպասվող երկրաշարժի մասին լուրերը որևէ հիմնավորում չունեն

Մոտ ժամանակներում ավելի զգալի երկրաշարժ, քան եղել է օգոստոսի 11-ին, տարածաշրջանում չի սպասվում: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Սեսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետի տեղակալ` Աշխեն Թովմասյանը` նշելով, որ Հայաստանում և Իրանում տեղի ունեցող երկրաշարժների պատճառները նույնն են, սակայն Հայաստանը Իրանի նման սեյսմավտանգ երկիր չէ:

«Հայաստանում վտանգավոր են համարվում Գառնիի, Դվինի և Փարաքարի երկրաշարժային օջախները»,-ասաց Աշխեն Թովմասյանը միաժամանակ նշելով, որ միևնույն է հնարավոր չէ հստակ գուշակել երկրաշարժերի օջախները, քանի որ լինում են երկրաշարժեր ոչ վտանգավոր երկրաշարժային աջախներում ևս:

Աշխեն Թովմասյանը նաև նշեց, որ ամենակարևոր բանը, որը պետք է անել երկրաշարժից հետո պաշտոնական տեղեկատվությանը հետևելն է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել հետո և որ ամենակարևորն է՝ խուսափել ստահոդ լուրերից առաջացած խուճապից: