24 հունվարի 2005 - 21:56 AMT
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Վաղը Երեւան է ժամանում ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահ Բերնար Ֆասյեն: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Երեւանում Բ.Ֆասյեն կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա երկրի արտգործնախարարությունում: Նշենք, որ այդ պաշտոնում Բերնար Ֆասյեն փոխարինեց պաշտոնաթող եղած Անրի Ժակոլենին: