15 օգոստոսի 2012 - 21:56 AMT
Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով բաց կթողնի US Open-ը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բաց կթողնի US Open-ը: Ինչպես հաղորդում է «Չեմպիոնատ.com»` հղելով ամերիկյան մամուլին, Նադալը չի կարողանա Նյու Յորքի «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ առաջնությունում հանդես գալ ծնկի ցավի պատճառով:

Հարկ է նշել, որ իսպանացին չի խաղացել սկսած Ուիմբելդոնից, որտեղ նա զիջել է արդեն երկրորդ շրջանում: Ուիմբելդոնից հետո նա բաց է թողել Օլիմպիադան և Ցինցիննատիի «Մասթերս-1000»: