16 օգոստոսի 2012 - 15:18 AMT
Հայաստանում կհայտնվեն De LUX կարգի հինգաստղանի հյուրանոցներ

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է կայացրել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տվյալ փոփոխությունները կոչված են կարգավորել երկու հիմնական հարց. առաջին հերթին, խստացվել և պարզաբանվել է լիցենզավորված «աստղերի» կիրառման կարգը, օրենքով կնախատեսվի միայն այն կարգերի օգտագործում, որոնց նա համապատասխանում է` հյուրանոց, մոթել, հանգստյան տուն և այլն:

Հաջորդ առաջարկը վերաբերվում է De LUX կարգի հինգաստղանի հյուրանոցի նոր լիցենզիոն կատեգորիայի ներմուծմանը: «Դա հնարավորություն կտա առավել պատկառելի ծառայություններ տրամադրել հյուրանոցներում և ներգրավել ներդրումներ»,- հավելել է Արա Պետրոսյանը: