21 օգոստոսի 2012 - 10:36 AMT
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` ավելի քան 60 մարդ

Պայթյունի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` ավելի քան 66 մարդ: Պայթյունը որոտացել է երկուշաբթի օրը Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեպ քաղաքում, հաղորդում է DHA գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի երեկոյան. Ահաբեկիչները պայթեցրել են ավտոմեքենան, որը կայանված է եղել Քարշիկայի ոստիկանական բաժանմունքի մերձակայքում գտնվող կանգառում:

Պայթյունի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ստացել է ահաբեկիչներից մեկի ֆոտոռոբոտը և ակտիվ որոնումներ է իրականացնում: