21 օգոստոսի 2012 - 18:00 AMT
ԱՄՆ կողմից ֆինանսավորվող արաբալեզու ալիքը հաղորդում է Սիրիայում իր լրագրողների անհետանալու մասին

ԱՄՆ կողմից ֆինանսավորվող արաբալեզու «Ալ Հուրա» հեռուստաալիքը երեքշաբթի օրը հաղորդել է սիրիական Հալեպ քաղաքում իր երկու աշխատողների անհետանալու մասին, ովքեր զբաղվում էին Սիրիայի դեպքերը լուսաբանելով:

Ինչպես նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրությունում, լրագրող Բաշար Ֆահմիի և օպերատոր Ջանիդ Ունալի հետ կապը նախօրեին կորել է:

«Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով, որը հիմնվում է ապստամբների ներկայացուցիչների վրա, ալիքի աշխատողներին առևանգել են «Շաբիհա» կառավարամետ աշխարհազորի անդամները: