Աշխարհի տարբեր երկրների արմատական իսլամիստներ ժամանել են Հալեպ, որպեսզի օգնություն ցուցաբերեն սիրիացի ապստամբներին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով ավստրալական АВС ռադիոյին:
Ինչպես ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հալեպում The Guardian-ի թղթակիցը, 18 ամիսների ընթացքում սա լավ վարժված և զինված գրոհայինների ստորաբաժանում է, որը միանգամից ուղարկվել է առաջին գիծ:
Նրանք ապստամբներին հաղորդել են, որ ժամանել են Սաուդյան Արաբիայից, Սենեգալից, Պակիստանից, Ալժիրից, ինչպես նաև Ուզբեկստանից և Չեչնիայից:
Այդ մարդիկ բացարձակ կրոնամոլ են, շատ որոշիչ տրամադրված, իսկ նրանց շարքերում առկա է երկաթե կարգապահություն: