24 օգոստոսի 2012 - 10:03 AMT
«Ժողովուրդ». Սյունիքում ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը կոալիցիա են կազմել

«Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին:

Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից: «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ: Ես ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի ևս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու»,-գրում է թերթը: