24 օգոստոսի 2012 - 10:07 AMT
«Ժողովուրդ». Ի՞նչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը

Նոյեմբերյանի հիվանդանոցից թերթը տեղեկացել է, որ օգոստոսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում ժամկետային զինծառայող, Երևանի 19-ամյա բնակիչ Արման Լևոնի Հայրապետյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է իր աջ ոտնաթաթին և ստացել հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրա վերքը մշակել են, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Դրանից հետո Ա. Հայրապետյանը հիվանդանոցից դուրս է գրվել, տեղափոխվել իր զորամասի բուժկետ: Դեպքից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն չի տարածել: Իսկ տեղեկատվության պակասը միշտ էլ կասկածներ է առաջացնում, որ ինչ-որ բան թաքցնում են: