ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր է երկիրն ազատել Մերձավոր Արևելքից, Հարավային Աֆրիկայից կամ որևէ այլ տեղից ածխաջրածին գնելու անհրաժեշտությունից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Նա համարում է, որ բավականին իրատեսական է նավթի ներկրման անհրաժեշտության մակարդակը 45 տոկոսից հասցնել 0-ի: Ըստ նրա սա «իրական նպատակ է, այլ ոչ թե երազանք»: Հանրապետական թեկնածուի խոսքը մեջբերում է ամերիկյան USA Today պարբերականը:
Ռոմնին պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է ազատվել հումքային կախվածությունից, ինտենսիվացնելով օգտակար հանածոների հանույթը Մեքսիկական ծոցում` Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգների ափամերձ շրջաններում: Սակայն բնապահպանները դեմ են հանդես գալիս այս մտադրությանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: