24 օգոստոսի 2012 - 20:46 AMT
Եգիպտոսի նախագահ Մուրսին ազատ է արձակել հակակառավարական պարբերականի գլխավոր խմբագրին

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին օգոստոսի 24-ին ստորագրել է օրենք, որն արգելում է հասարակական անդորրը խաթարելու մեջ կասկածվող լրագրողներին նախնական կալանքի ենթարկել, գրում է Egypt Independent-ը:

Այդ կերպ Մուրսին ազատ է արձակել Իսլամ Աֆիֆին, ով կասկածվում էր նախագահին վիրավորելու մեջ: Դատախազությունն արդեն հրահանգվել է լրագրողին ազատ արձակելու:

Իսլամ Աֆիֆիին մեղադրել են կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, ինչը խաթարում է հասարակության կայունությունն ու խուճապ առաջացնում: Նա ձերբակալվել էր դեռևս օգոստոսի 13-ին, իսկ դատավարությունը պետք է կայանար սեպտեմբերի 16-ին: