25 օգոստոսի 2012 - 12:26 AMT
Դավութօղլուն առաջարկել է Երևանին և Բաքվին Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն անցկացնել Թուրքիայում

Թուրքիան կցանկանար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ անցկացնեին Ստամբուլում, նախօրեին լրագրողներին է հայտնլ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, շաբաթ օրը հաղորդում է Star պարբերականը:

Ըստ նրա, Անկարան վարում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման քաղաքականություն, ինչի կապակցությամբ Թուրքիան վերածվել է տարածաշրջանի առաջատարի:

«Կցանկանայինք, որ Սիրիայի վերաբերյալ բանակցություններն ընթանային Թուրքիայում: Ցանկանում ենք, նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները ևս անցկացվեն Ստամբուլում»,-ասել է Դավութօղլուն: