11 փետրվարի 2005 - 17:02 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ՇՐՋԵԼ ԵՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐԱՁԱՆԸ
Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում տեղադրված Հոլոքոսթի հուշարձանը շրջված է հայտնաբերվել, իսկ շուրջը` բազմաթիվ ոտնահետքեր, հաղորդում է Արմինֆո» գործակալությունը: Ըստ երեւույթին, վանդալիզմի ակտն իրագործվել է անցած գիշեր կամ երեկոյան: Հաշվի առնելով հուշարձանի ծանրությունը, դժվար է ենթադրել, թե գրանիտե կոթողը շրջվել է առանց որեւէ մեկի օգնության: Սակայն, զբոսայգու ծառայողը, որտեղ տեղադրված է հուշարձանը, հաղորդել է, թե ոչինչ չի տեսել, նույնիսկ չի նկատել, որ հուշարձանը շրջված է: Ներկայումս ոստիկանությունը պարզում է, թե արդյոք տեղի է ունեցել վանդալիզմի ակտ: