Հաջորդ սերնդի Nintendo Wii U տնային խաղային սարքը GamePad «կոճակով» կարող է շուկա դուրս գալ նոյեմբերի 18-ին: Այդ մասին հաղորդում է Kotaku հրատարակությունը` մեջբերելով PDP խաղային աքսեսուարներ արտադրող ընկերությանը:
Nintendo-ն ներկայացրել է Wii U-ն Electronic Entertainment Expo (E3) ինտերակտիվ զվարճալիքների ինդուստրիայի ցուցահանդեսում ընթացիկ տարվա հունիսին: Նոր սարքի վաճառքի ասմաթիվը դեռ չի հրապարակվել, սակայն, ինչպես սպասվում է, Nintendo-ն պաշտոնապես կհաղորդի դրա, ինչպես նաև սարքի գնի մասին սեպտեմբերին:
PDP ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության նոր սարքը GameStop ցուցահանդեսում և հայտարարել, որ աքսեսուարները վաճառքի դուրս կգան նոյեմբերի 18-ին Wii U խաղային սարքի դուրս գալու նախաշեմին, գրում է Kotaku-ն:
PDP մամլո ծառայության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել կամ հերքել Kotaku տեղեկատվության Wii U-ի դուրս գալու մասին: Նրանց տվյալներով, ընկերության աշխատակիցը խոսել է միայն աքսեսուարների վաճառքի դուրս գալու ամսաթվի մասին: