28 օգոստոսի 2012 - 15:16 AMT
Իրանում Չմիացման շարժման գագաթաժողովի մասնակիցների համար բացվել է միջուկային նվաճումների ցուցահանդես

Թեհրանում Չմիացման շարժման (ՉՇ) 16-րդ գագաթաժողովի անցկացման վայրից ոչ հեռու բացվել է միջուկային և աէրոդինամիկայի ու նանոտեխնոլոգիաների ոլորտում այդ երկրի նվաճումների ցուցահանդեսը, հայտնում է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության, Իրանի վերջին գիտատեխնոլոգիական նվաճումների կատալոգը հրատարակվել է չորս լեզվով և կտարածվի Չմիացման շարժման գագաթաժողովի մասնակիցների շրջանում:

Չմիացման շարժման 16-րդ գագաթաժողովը մեկնարկել է Թեհրանում կիրակի օրը: Նախարարների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի, իսկ բուն գագաթաժողովը, ըստ Իրանի պաշտոնյաների, տեղի կունենա հինգշաբթի օրը: