28 օգոստոսի 2012 - 18:38 AMT
Վալենտինա Մատվիենկոն ըմբռնման միտումներ է տեսնում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև

Ըմբռնման միտումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք գտնում ենք, որ խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական ժողովրդավարական ճանապարհով: Այլ լուծում չկա..Մենք գտնում ենք, որ պետք է շարունակել բանակցությունները, սակայն կարևորը վստահության վերականգնումն է»,-ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը:

Ըստ նրա, երկու ժողովրդների միջև վստահությունը վերականգնելու համար հարկավոր է ավելի ակտիվ ներգրավել մտավորականներին, մշակույթի գործիչներին:

Ըստ Մատվիենկոյի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ զգայուն է երկու երկրների համար, սակայն, այն չի կարելի չհանգուցալուծել, քանի որ այն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Ըստ Մատվիենկոյի, ՌԴ դիրքորոշումն այդ հարցում լավ հայտնի է. «Մենք որպես միջնորդներ ընդգրկված ենք Մինսկի խմբում… Մեր գործող նախագահը և նրա նախորդները բոլոր ջանքերը գործադրել են բանակցային գործընթացի հաստատման համար… Եվ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասել է Մատվիենկոն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: