Ռուսաստանում բանկվող հայերի հայերի առջև ծառացած գլխավոր խնդիրն ուծացումն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրասնոդարի երկրամասի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ կառավարությանը կից «Ֆինանսական ակադեմիայի» Տեսական տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ռոստովի «Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի» իսկական անդամ Վառվառա Մարգարյանը: Ընդ որում, նա նշում է, որ ուծացումը տեղի է ունենում ոչ թե իշխանությունների գործողությունների արդյունքում, որոնք չեն արգելում մայրենի լեզվի ուսուցումը, այլ հայերի, որոնք չեն ցանկանում սովորել սեփական լեզուն: «Բազմաթիվ խնդիրներ հենց մեր մեջ են»,-նկատել է Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով, այժմ Կրասնոդարի երկրամասում բնակվում է 250 հազար հայ.ըստ ոչ պաշտոնական տվյալների նրանց քանակությունը 4 անգամ ավելի է, սակայն ամեն դեպքում նրանք ռուսներից հետո թվաքանակով երկրորդն են:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում առկա ազգամիջյան հակամարտություններին, ապան Մարգարյանը կարծում է, որ դրանք հրահրում և ֆինանսավորում են արտաքին ուժերը, որոնք փորձում են հասնել Ռուսաստանի թուլացմանը:
Նա նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային հայտարարությունն անվանել է սխալ ձևակերպված: