29 օգոստոսի 2012 - 16:42 AMT
Քոնդոլիզա Ռայսին փորձել են ձերբակալել ռազմական հանցագործությունների համար

Հակապատերազմյան հանրահավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ ելույթ էր ունենում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ «ձերբակալելու» համար վերջինիս ռազմական հանցագործությունների համար: Ոստիկանությունը թույլ չի տվել ակտիվիստներին խանգարել միջոցառման ընթացքը: Ակտիվստների թվում էին նաև Code Pink կանանց կազմակերպության անդամները:

Ոստիկանները խնդրել են ցուցարարներին լքել շենքը, ասելով, որ դա մասնավոր սեփականություն է: Ցուցարարները դուրս են եկել փողոց, առանց դիմադրության, սակայն, անմիջապես պառկել են մայթին՝ ծածկելով իրենց կարմիր գույնի լաթերով, որոնք կոչված էին խորհրդանշելու արյան հետքերը: Շատերը խոստովանել են, որ կշարունակեն Բուշ-կրտսերի աշխատակազմի մասնակիցներին ձերբակալելու փորձերը, հայտնում է «Վզգլյադը»:

Տամպայում այս օրերին անցնում է ԱՄՆ հանրապետական կուսակցության համագումարը: Այդ առնչությամբ քաղաք են ժամանել նաև անարխիստներ, ծայրահեղական երիտասարդական խմբավորումներ: