29 օգոստոսի 2012 - 20:37 AMT
Ֆերդինանդ Գյումրեցին (Մանուկյան) երևանցիներին է ներկայցրել իր վերջին տարիների աշխատանքները

Այսօր Երևանում փակվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Գյումրեցու(Մանուկյան) անհատական ցուցահանդեսը: Օգոստոսի 17-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 160 աշխատանք, որոնք ստեղծվել են 80-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում:

«Այս ցուցահանդեսում ես բացել եմ հոգիս ու մտքերս: Այստեղ ներկայացված աշխատանքներում կարող եք տեսնել, թե ինչ եմ ես ինձանից ներկայացնում և ինչի շուրջ աշխատել եմ»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Մանուկյանը:

Ըստ նրա, ցուցահանդեսը որոշակի թեմատիկ ուղղվածություն չուներ, և բոլոր ստեղծագործություններն արարելիս նա միևնույն ոգեշնչվածությամբ է առաջնորդվել: Հարկ է նշել, որ նրա ստեղծագործությունների առանցքային կերպարը կինն է: «Կինը կատարելություն է, որը ստեղծվել է Աստծո կողմից և միշտ կմնա գեղանկարչության և սիրո օբյեկտ»,-ընդգծել է նա: