30 օգոստոսի 2012 - 15:17 AMT
Արցախի ՊԲ-ն հերքում է երկու հայ զինվորի կորստի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ հայկական ուժերը Ֆիզուլիի ուղղությամբ կորցրել են երկու զինծառայողների, ովքեր փորձել են թափանցել ադրբեջանական դիրքեր: «Դա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, այն չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Նա նաև նշել է, որ Արցախի ՊԲ-ն շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: