30 օգոստոսի 2012 - 16:07 AMT
Christie's-ը հուսով է 20-30 մլն դոլար ստանալ Կանդինսկու կտավի համար

Վասիլի Կանդինսկու աշխատանքը ներկայացվել է Christie's աճուրդում: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», աճուրդը հուսով է «№8 իմպրովիզացիայի էսքիզը» նկարի համար, որը ստեղծվել է 1909 թվականին, ստանալ 20-30 մլն դոլար:

Եթե արվեստի գործը վաճառվի ավելի քան 21 մլն դոլարով, ապա Կանդինսկու աշխատանքների համար դա ռեկորդային թիվ կլինի: Նրա «Ֆուգա» կտավը 1990թ. վաճառվել է 20,9 մլն դոլարով:

Նկարի վրա քաղաք է պատկերված՝ տեսանելի են եկեղեցիների գմբեթները, պարիսպը, առաջին պլանում ֆգուրներ են պատկերված:

Նկարիչն իր գործերը բաժանում էր կարգերի՝ «Տպավորություններ», «Իմպրովիզացիաներ» և «Կոմպոզիցիաներ»: «№8 իմպրովիզացիայի էսքիզը» այդ շարքի վերջին կտավն է:

«№8 իմպրովիզացիայի էսքիզը» աճուրդի կհանվի նոյեմբերի 7-ին՝ «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» սակարկությունների ժամանակ: