30 օգոստոսի 2012 - 17:52 AMT
Հենրիխ Մխիթարյանն իր ռեկորդների մասին. Սա դեռևս իմ մարզավիճակի սահմանը չէ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը hotsport.ua-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նոր խաղաշրջանի իր «սխրանքները»` նշելով, որ առաջնության մեկնարկից առաջ անգամ չէր էլ մտածում, որ կկարողանա այդքան գոլեր խփել: «Կարող եմ ասել, որ սա դեռևս իմ մարզավիճակի սահմանը չէ: Պետք է կատարելագործվեմ և աշխատեմ ինձ վրա: Նախկինում ես սառնասրտության պակաս ունեի, սակայն հիմա ավելի վստահ եմ ինձ զգում: Ուրախ կլինեմ, եթե օգնեմ «Շախտյորին» հաղթել յուրաքանչյուր խաղում»,-հայտարարել է Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի, ինքը չի մտածում անհատական մրցանակների և կոչումների մասին: «Իմ նպատակն է օգնել թիմին: Իհարկե, եթե ես ճանաչվեմ այս խաղաշրջանի լավագույն ռմբարկու, շատ հաճելի կլինի` ինչպես իմ, այնպես էլ «Շախտյորի» համար»,-ընդգծել է նա:

Հերիխ Մպիթարյանը 7 տուրերից հետո 11 գոլերով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Նա հավաքել է երկրպագուների ձայների 91.78 տոկոսը: