30 օգոստոսի 2012 - 19:49 AMT
Ֆրանսիայի նախագահ. Ընդդիմության կողմիցժամանակավոր կառավարության ստեղծումը կօգնի համոզել ՌԴ-ին և Չինաստանին նպաստել Ասադի հեռանալուն

Սիրիայում ժամանակավոր ընդդիմադիր կառավարության ստեղծումը պետք է համոզի Ռուսաստանին և Չինաստանին նպաստել Ասադի հեռանալուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը:

Ավելի վաղ Օլլանդը կոչ էր արել սիրիական ընդդիմությանը ստեղծել ներկայացուցչական ժամանակավոր կառավարություն, որին կսատարեին սիրիական համայնքների մեծ մասը և որը կճանաչեր նաև Ֆրանսիան:

Սիրիական ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան 17 ամիս: Այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: