30 օգոստոսի 2012 - 20:17 AMT
ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում Սիրիայում 6 հոգուց բաղկացած հայ ընտանիքի սպանության մասին լուրերը

ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում Սիրիայում 6 հոգուց բաղկացած հայ ընտանիքի սպանության մասին լուրերը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տեղեկություններն այն մասին, որ Դամասկոսի Զամալքա արվարձանի մզկիթում հայտնաբերվել են 6 հայերի մարմիններ, նախօրեին տարածել էր «Ազդակ» պարբերականը:

Սիրիայի հայկական համայնքը խոշորագույններից է երկրում: Մինչև վերջերս այն բաղկացած էր մոտ 100 հազար հայերից:

Սիրիայում ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան 17 ամիս: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ: